Ստամբուլում տարեց հայ կանանց վրա հարձակումների գործով կասկածյալը ոչինչ չի հիշում

Ստամբուլում տարեց հայ կանանց վրա հարձակումների գործով կասկածյալը ոչինչ չի հիշում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակի ներկայացուցիչը` փաստաբան Էրեն Քեսքինը, հանդիպել է Սամաթյայի գործով /Ստամբուլի այդ թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակումներ/ միակ կասկածյալ Մուրադ Նազարյանի հետ, ով պահվում է կալանքի տակ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է իրավապաշտպան կազմակերպության գրասենյակից:

Փաստաբանի խոսքով Նազարյանը զրույցի ժամանակ ասել է. «Քույրիկ, ես ոչինչ չեմ հիշում, ես չեմ կարող անգամ մեկ մարդու ապտակել, չեմ կարող ոչ ոքի ծեծել: Բայց, եթե ոստիկանությունն ասում է, միգուցե նման բան եղել է»:

Է. Քեսքինը նշել է, որ հնարավոր է Նազարյանը չի կատարել այդ հանցանքներ, իսկ եթե կատարել է, ապա ոչ միայնակ, որովհետև ֆիզիկապես ու հոգեպես թույլ է:

Իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է խորը և համակողմանի հետաքննություն անցկացնել, իսկ ոստիկանությունից` վերացնել գաղտնիությունը, որով ընթանում է այդ հետաքննությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---