«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվել է Չինաստանում

«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվել է Չինաստանում

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Պեկինի լեզվի և մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ տեղի է ունեցել հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը:

Մեծ Եղեռնը վերապրած և ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտեցին Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաև Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն լեզվով և ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են , որ Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակներում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվեց նաև Շանհայ քաղաքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---