Տոկիոյում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

Տոկիոյում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Տոկիոյում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված երեկո, որին ներկա էին Ճապոնիայում գործող Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն (Japan-Armenia Society) և Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan-Armenia Friendship Association) կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, իոցառմանը դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայերի դեմ իրագործված կազմակերպված բռնություններին և ջարդերին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ էլ լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը: Դեսպանը նշեց, որ նման հանցագործությունները պետք է բարձրաձայնվեն և դատապարտվեն, որպեսզի կանխվի դրանց կրկնությունը հետագա սերունդների համար: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---