Եգիպտոսում ՀՀ դեսպանը երկրի հեղինակավոր թերթում պատասխան հոդված է գրել ԼՂ հիմնահարցն աղավաղող հոդվածի դեմ

Եգիպտոսում ՀՀ դեսպանը երկրի հեղինակավոր թերթում պատասխան հոդված է գրել ԼՂ հիմնահարցն աղավաղող հոդվածի դեմ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ամենահեղինակավոր Al-Ahram շաբաթաթերթում հրապարակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հոդվածը, որով նա պատասխանել է նույն թերթում լույս տեսած մի այլ հրապարակման, որտեղ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ու Խոջալուի դեպքերն աղավաղված են ներկայացվել։

Դեսպանը ներկայացրել է Խոջալուի մասին ճշմարտությունը, այն փաստը, որ Բաքվի պաշտոնական տեսակետը կասկածի տակ առնելու համարձակություն ունեցած ադրբեջանցիները հետագայում այս կամ այն կերպ հետագայում պատժվել են, ինչպես նախկին նախագահ Ա. Մութալիբովը, լրագրող Ա.Ֆատուլաևը կամ լուսանկարիչ Չ.Մուստաֆաևը:

Ա.Մելքոնյանը պարզաբանել է, որ Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական քարոզչության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է ու Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր իրականացրած հայերի ջարդերի և էթնիկ զտումների համար պատասխանատվությունից խուսափելը:

Դեսպանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության մասին իրականությունը` իրական պատճառները, կարգավորման գործընթացը, այս ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---