Աղետի մասին բնակչությանը տեղեկացվելու է 5-7 րոպեի ընթացքում

Աղետի մասին բնակչությանը տեղեկացվելու է 5-7 րոպեի ընթացքում

PanARMENIAN.Net - Այսօր ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը ՀՀ ԱԻ նախարարությունում հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետազոտական խմբի ղեկավարի տեղակալ Քենջի Յանոյի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ ԱԻ նախարարության և ճապոնական գործակալության կողմից իրականացվող «ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորում» ծրագրի արդյունքները, այնուհետև քննարկվել են «ՀՀ-ում սողանքային աղետների կառավարման պլանավորում» հայ-ճապոնական ծրագրի ընթացքն ու հետագա անելիքները:

Խոսելով իր այցի նպատակների մասին` Քենջի Յանոն նշել է երկու կարևոր խնդիրների մասին` ուժեղ աղետների դեպքում բնակչությանը հաղորդագրությունների ու եթերի միջոցով իրազեկումը և շենքերի, շինությունների ամրացումը: Վերջինի հետ կապված Քենջի Յանոն հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ կապի և տրանսպորտի ու քաղաքաշինարարության նախարարությունների ներկայացուցիչների հետ: Քաղաքաշինության նախարարության փոխանցած տվյալներով` շենքերի ամրացման աշխատանքները քայլ առ քայլ արվում են։ Ինչ վերաբերում է աղետների վերաբերյալ եթերով հրատապ տեղեկատվություն հաղորդելուն` կապի և տրանսպորտի նախարարությունը կարող է համագործակցել ԱԻՆ-ի հետ: Ք. Յանոն այցելել էր նաև սեյսմիկ կայաններ, որտեղ բավականին հոգատար վերաբերմունք էր արձանագրել սեյսմոգրաֆների նկատմամբ:

Շարունակելով թեման` Ս. Ազարյանը նշել է.«Մենք հանդիպել ենք Հայաստանում գործող բոլոր երեք բջջային կապի օպերատորների և հանրային ծառայություններով զբաղվող հանձնաժողովի հետ` բնակչությանն աղետի մասին, առավելագույնս արագ` 5-7 րոպեի ընթացքում հաղորդագրություններ տարածելու խնդիրը քննարկելու նպատակով: Բնակչությանն աղետների և սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը մեր պարտականությունն է»: Անդրադառնալով «ՀՀ-ում սողանքային աղետների կառավարման պլանավորում» ծրագրին` ՓԾ տնօրեն Ս. Ազարյանն ասել է, որ սողանքային գործընթացները ուսումնասիրելու նպատակով կընտրվեն տարածքներ, ուր կտեղադրվեն փարոսիկներ, որոնցից ստացված տեղեկատվությունը կտրամադրվի բնակչությանը: ԱԻ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի սողանքների դեպքում երկաթգծերին սպառնացող վտանգը։

Ք. Յանոն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ ԱԻ նախարարության կատարած աշխատանքներից և հավաստել, որ ճապոնական գործակալությունը պատրաստ է շարունակել աջակցությունը.«Ձեր կառավարման կարողությունները շատ բարձր են, ինչի շնորհիվ դուք միշտ հասնում եք ձեր առջև դրած նպատակներին»: Հանդիպման վերջում կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակելու վերը նշված խնդիրների շուրջ համագործակցությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---