ԵՆԲ-ն հաստատել է Հյուսիս-Հարավ ծրագրի Տրանշ 3-ի շինարարական աշխատանքների համաֆինանսավորման հարցը

ԵՆԲ-ն հաստատել է  Հյուսիս-Հարավ ծրագրի Տրանշ 3-ի շինարարական աշխատանքների համաֆինանսավորման հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 19-ին ընդունել էԱսիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի Տրանսպորտային ծրագրերի պատասխանատու Արտո Ահոնենի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ներկա ընթացքը, Առաջին և Երկրորդ տրանշերի միջոցառումների կատարումը: Գագիկ Բեգլարյանը կարևորել է Տրանշ 3-ի տեխնիկական և թղթաբանական աշխատանքների արագ կազմակերպումը:

«Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հաստատել է Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 3-ի շինարարական աշխատանքները 50 տոկոսով համաֆինանսավորելու հարցը: Այժմ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու և Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Մեզ համար անչափ կարևոր է գործընթացի ճիշտ կազմակերպումը, որպեսզի Առաջին և Երկրորդ տրանշերի աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները Երրորդ և Չորրորդ տրանշերում չլինեն։ Ամեն ինչ պետք է կազմակերպել այնպես, որ արդյունքում ունենանք որակով աշխատանք»,- ընգդգծել է Գ.Բեգլարյանը:

Արտո Ահոնենը տեղեկացրել է, որ ԵՆԲ-ի հետ Հյուսիս-հարավ ծրագրի հատվածների և նախահաշիվների շուրջ արդեն համաձայնության են եկել: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է նաև ԱԶԲ-ի Հյուսիս-հարավ ծրագրի Տրանսպորտային ծրագրերի նոր պատասխանատուին՝ Պրիանկա Սենեվիրանտեին, ով կփոխարինի Արտո Ահոնենին: Նախարար Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Արտո Ահոնենին արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնեց, որ այն կշարունակվի նաև նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում, հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---