Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում ելույթ է ունեցել դուդուկահար Լևոն Մինասյանը

Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում ելույթ է ունեցել դուդուկահար Լևոն Մինասյանը

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան և Բուլղարիան ներկայացրեցին Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանը ներկայացրեց հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լևոն Մինասյանը, որի անզուգական կատարումը հարյուրավոր օտարերկրյա ունկնդիրների ներկայությամբ ևս մեկ անգամ ընդգծեց` 2008թ. ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցված հայկական երաժշտական գործիքի համամարդկային արժեքն ու յուրօրինակությունը:

Համերգը, որին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ երաժշտասերներ, անցկացվեց ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում և նվիրված էր Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Կոնվենցիայի 10-ամյակին:

Իրենց ելույթներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Բոկովան և Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ողջունեցին հայ, բուլղար և լիտվացի արտիստներին` ընդգծելով քաղաքակիրթ ազգերի ներդրումը մշակութային երկխոսության միջոցով ազգերի միջև հանդուրժողականության ամրապնդման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---