Ա.Կապրիելյան. Ադրբեջանի տարածք անցած ՀՀ քաղաքացիները մոլորվել էին

Ա.Կապրիելյան. Ադրբեջանի տարածք անցած ՀՀ քաղաքացիները մոլորվել էին

PanARMENIAN.Net - ՀՀ երկու քաղաքացիները` Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Դուրմուշ Սարգսի Քարյանը, և Իջևանի շրջանի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Շամազասի Առաքելյանը հատել են պետական սահմանն ու այս պահին Ադրբեջանի տարածքում են: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն ասաց.«Պաշտոնական հաստատում արդեն ունենք: Հիմա բանակցություններ են ընթանում ՀՀ քաղաքացիներին հնարավորինս արագ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»:

Սովորաբար ադրբեջանական պաշտոնական աղբյուրները սահմանի իրենց կողմում հայտնված ՀՀ քաղաքացիների մասին պնդում են, թե նրանք իրենց կամքով ու գիտակցելով են սահմանն անցել: Այս մասին Արմեն Կապրիելյանն ասաց.«Իրականում դա ապատեղեկատվություն է և քաղաքական նպատակներ է հետապնդում: Գրեթե բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիները մոլորվել են: Այս անգամ էլ, փորձել են կորած անասունին գտնել ու չեն նկատել, թե ինչպես են սահմանն անցել»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի տեղեկատվական բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանի գերիների և անհետ կորածների գործով զբաղվող պետական հանձնաժողովը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Հայաստանի երկու քաղաքացիների հետ վերադարձի հարցով: Ի. Հուսեյնովան նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կիրականացնի իր առաքելությունը՝ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---