Քաղաքապետարանն արտոնել է ապրիլի 9-ի Հանրապետության հրապարակի հավաքը

Քաղաքապետարանն արտոնել է ապրիլի 9-ի Հանրապետության հրապարակի հավաքը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մարտի 22-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Վահագն Հովակիմյանի և Նիկոլ Փաշինյանի մարտի 18-ին ներկայացրած իրազեկումը՝ ապրիլի 9-ին ժամը 10-ից 22-ը Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը` ապրիլի 9-ին ժամը 11-ից 23-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Այսօր Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը նաև ի գիտություն է ընդունել Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները` ապրիլի 11-ից 17-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---