Սահակաշվիլի. Երկաթուղու բացումը կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին

Սահակաշվիլի. Երկաթուղու բացումը կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեմ է աբխազական երկաթուղու բացմանը: Ինչպես նա հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության «Բաց եթերում», աբխազական երկաթուղու բացումն այնպես կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին, որ այդ մասին նույնիսկ խոսել չի կարելի, ոչ թե ծրագրեր կազմել:

«Երկաթուղու բացումը հակասում է Վրաստանի շահերին»,-ասել է նա:

Սահակաշվիլին հիշեցրել է, որ հենց այդ ճանապարհով 2008թ. եկան տանկերը, որոնք այժմ Վրաստանի արևմուտքում են: Բացի այդ, ըստ նախագահի, այդ ճանապարհի բացումով շրջապատման մեջ է ընկնում Ադրբեջանը, ինչը Վրաստանը չի կարող թույլ տալ: Միևոնւոյն ժամանակ, ըստ նրա, Վրաստանը ցանկանում է լավ հարաբերոթյուններ ունենալ Հայաստանի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---