2013թ. առաջին ամիսներին «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել է 203 552 ուղևոր

2013թ. առաջին ամիսներին «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել է 203 552 ուղևոր

PanARMENIAN.Net - 2013թ. հունվար-փետրվար ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 203 552 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 201 264 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 93 151 մարդ` 2012թվականի 92 44 -ի դիմաց, մեկնել է 110 401 մարդ` 2012 թվականի 108 800 -ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 1 597 տոննա բեռ` 2012թ. 1 234 տոննայի դիմաց:

Մասնավորապես, արտահանվել է 893տոննա բեռ` 2012թ. 578տոննայի դիմաց և ներկրվել է 704 տոննա` 2012թ. 656տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 1 281 ` 2012թ. նույն շրջանի 1 387 -ի դիմաց:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---