Լիտվացի պատգամավոր. Ադրբեջանի կողմից ճնշում կա, սակայն ոչ այնքան ուժեղ, որքան թվում է

Լիտվացի պատգամավոր. Ադրբեջանի կողմից ճնշում կա, սակայն ոչ այնքան ուժեղ, որքան թվում է

PanARMENIAN.Net - Լիտվա-Արցախ խորհրդարանական խումբը գործում է և մշտական կապի մեջ է Ստեփանակերտի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել խմբի ստեղծման նախաձեռնողներից մեկը՝ Դալիա Կուոդիտեն: Ըստ նրա, մոտ ապագայում կքննարկվեն համատեղ նախագծերը:

«Հավանաբար, դա տեղի կունենա մայիսի վերջում, գուցե Ստեփանակերտում, գուցե Վիլնյուսում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է սպառնալիքներին ու ադրբեջանական ճնշմանը, ապա Կուոդիտեն նշել է, որ խմբից հեռացել է միայն մեկ պատգամավոր, մենք 11 հոգի ենք, ոչ ոք այլևս մտադիր չէ հեռանալ»:

Նա նաև ասել է, որ որոշումը կայացնելուց հետո որոշակի գործընթացներ սկսվեցին և ադրբեջանական դեսպանությունը շատ ակտիվ է աշխատում: «Դա հասկանալի է, դա նրանց աշխատանքն է, նրանք պետք է այդպես անեն, ճնշումն այնքան ուժեղ չէ, որքան թվում է, ոչ մի անսովոր բան ես այստեղ չեմ տեսնում»,-ասել է Սեյմի պատգամավորը՝ հավելելով, որ եթե ինչ-որ մեկը ուղում է խոսել, նույնիսկ ադրբեջանական կողմից, նա պատրաստ է լսել, սակայն ոչ սպառնալիքի ու ճնշման լեզվով, ընդունելի է միայն բանավեճը:

Մարտի 15-ին Լիտվայի Սեյմի ընդլայնված նիստում պաշտոնապես հայտարարվեց ԼՂՀ հետ միջխորհրդարանական կապերի խումբ ստեղծելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---