Հալեպի տարբեր թաղամասերից 2 հայ է առևանգվել

Հալեպի տարբեր թաղամասերից 2 հայ է առևանգվել

PanARMENIAN.Net - Երեկ`օրվա տարբեր ժամերին, Հալեպի տարբեր թաղամասերից 2 հայ է առևանգվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:«Ակնհայտորեն ավազակների գործ է: Դեռ փրկագին չի պահանջվել, բայց մինչ այս էլ բազմաթիվ հայեր ու այլազգիներ են առևանգվել ու նրանց համար փրկագին պահանջվել է: Միայն թե փրկագինը վճարելուց հետո վերադարձվածները վկայում են, որ հայերի հանդեպ հատկապես դաժան վերաբերմունք է», - ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Արդեն 2 տարի շարունակվող սիրիական հակամարտությանն ընդդիմադիրների շարքում մասնակցում են նաև թուրք և ադրբեջանցի վարձկաններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---