Ադրբեջանական բանակում ինչ-որ բան է կատարվում, որը կոծկելու համար իշխանությունները մեղադրում են հայկական կողմին

Ադրբեջանական բանակում ինչ-որ բան է կատարվում, որը կոծկելու համար իշխանությունները մեղադրում են հայկական կողմին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի մայորը գլխի շրջանում հրազենային վերք է ստացել: Նրա վիճակը նորմալ է գնահատվում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` տարածելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը: Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման «մեղադրանքով» սա միայն այսօր արդեն 2-րդ վիրավորն է: Վերջին 3 օրում նաև 3 զոհի մասին է տեղեկություն տարածվել ու 2 հայ զինծառայողի:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունն ու նշել, որ հայկական կողմը ոչ մի զոհ չունի և շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը: Իսկ արդեն մի քանի օր շարունակվող հրապարակումները հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծիքի շարունակությունն են:

Բացի այդ, հայկական կողմը գոնե վերջին օրերին որևէ պատճառով որևէ զինվորի մահվան մասին չի հայտարարել: Հետևություն` ադրբեջանական բանակում ինչ-որ բան է կատարվում, որը կոծկելու համար իշխանությունները, ինչպես միշտ, մեղադրում են հայկական կողմին:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը երեկ նշել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում գրանցված զոհերի մեջ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մեծ թիվ են կազմում:

«Ադրբեջանական բանակում, շատ ավելի, քան որևէ այլ պետական հաստատությունում, առկա է բնիկ ազգերի նկատմամբ կիրառվող խտրական վերաբերումքը: Այս ամենն այդ ազգերի մոտ ազգային ինքնագիտակցության ակտիվացման ամենակարևոր գործոններից մեկն է»,- ասել է փորձագետը:

Մեկ այլ փորձագետ, որը նախընտրեց չներկայանալ, նշեց` չի բացառվում, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություններ էր նախապատրաստել, որը ձախողվել է ու հիմա փորձում են հին մեթոդով` «փոխհրաձգությամբ» կամ «հայկական կողմի ակտիվությամբ» հիմնավորել կորուստներն ու ձախողված գործողության հետքերը մաքրել: Նույն փորձագետը հիշեց նաև մոտ 15 օր առաջ սահմանի ակտիվությունն ու նշեց. «Հնարավոր է նաև, որ զոհերին նոր են սառնարաններից հանում»:

Բայց մեղքը հայերի վրա բարդելիս ադրբեջանցիները մի տեղ էլ են սայթաքել: Հերթական զոհի մասին նյութն ադրբեջանական լրատվամիջոցներում երեկ վերնագրված էր այսպես` «Ադրբեջանական բանակի ևս մեկ զինծառայող շեհիդ դարձավ»: Շեհիդը, հակիրճ ձևակերպմամբ, հանուն հավատքի ու ազգի զոհված հերոսն է: Բայց եթե «շեհիդը» հայկական գնդակից է զոհվել, ուրեմն նրան «հարամ» է կպչել, քանի որ հայտնի է` զենքը մաքրող յուղը, թեկուզ շատ քիչ, բայց նաև խոզի յուղ է պարունակում: Այդ դեպքում, ըստ փորձագետի, նա չէր կարող շեհիդ լինել, նշանակում է` ոչ թե հայկական կողմի գնդակից, այլ ուրիշ կերպ է մահացել:

Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---