«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն փոխանցումներ կիրականացնի COINSTAR MONEY TRANSFER համակարգով![]() 28 մարտի 2013 - 11:29 AMT PanARMENIAN.Net - «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվն ավելացավ ևս մեկով: Այսուհետ բանկի բոլոր 16 մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակիհաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ իրականացնել նաև COINSTAR MONEY TRANSFER (Մեծ Բրիտանիա) միջազգային համակարգով: COINSTAR MONEY TRANSFER համակարգի ներդնումըհնարավորություն կտա Բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներում տեղակայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն միջազգային գործարքների վարչության պետ Ժաննա Սահակյանը վստահություն հայտնեց, որ նոր համակարգերի ներդրմամբ Բանկն ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային դրամական փոխանցումների ոլորտում: «Մենք այն սակավաթիվ բանկերից ենք, որտեղ ներդրված են և հաջողությամբ գործում են այսքան մեծ թվով միջազգային դրամական փոխանցումների համակարգեր»,-ասաց նա: Հիշեցնենք, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ "MONEYGRAM", "ANELIK", "БЫСТРАЯ ПОЧТА", "UNISTREAM", "INTELEXPRESS" և "AVERS" համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ Ռուսաստանից դեպի Հայաստան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |