Մոսկվայում կկանգնեցվի Արամ Խաչատուրյանի հուշարձանը

PanARMENIAN.Net - Մոսկվայի իշխանությունները որոշում են կայացրել ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հուշարձանը Ռուսաստանի մայրաքաղաքում կանգնեցնելու մասին: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այդ որոշումը կայացվել է Հայաստանի հետ պատմականորեն ձեւավորված մշակութային եւ հասարակական-քաղաքական կապերի զարգացման եւ խորացման նպատակով, ինչպես նաեւ ի նկատի ունենալով, որ 2006 թվականը Ռուսաստանում հայտարարված է Հայաստանի տարի: Ա.Խաչատուրյանի հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել հաջորդ տարի Բրյուսովի նրբանցքում գտնվող Կոմպոզիտորների տան (տուն 8/10) մերձակա պուրակում: Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի հեղինակած բրոնզաձույլ արձանը Երեւանի քաղաքապետարանը կնվիրաբերի Մոսկվային:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---