Գյումրիում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

Գյումրիում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի հողամասերից մեկում աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

ՌԴ սահմանապահ զորքերի թիվ N զորամասի սակրավորական խումբը Ռ. Անդրեասյանին պատկանող թիվ 103/034 տնակի մոտակա հողամասից հայտնաբերված ձեռքի բեկորային «F-1» տեսակի նռնակը տեղափոխել է անվտանգ տարածք: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---