ԼՂՀ ԱԳ նախարար. 2012թ. միջազգային ճանաչմանն ուղված ջանքերը բանակցային գործընթացից արդյունավետ են եղել

ԼՂՀ ԱԳ նախարար. 2012թ. միջազգային ճանաչմանն ուղված ջանքերը բանակցային գործընթացից արդյունավետ են եղել

PanARMENIAN.Net - ԼՂՀ արտգործնախարարության 2012 թվականի աշխատանքներն ամփոփելու ժամանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանը տարվա իրադարձություններից առանձնացրել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված իրադարձություններն ու ԼՂՀ արձագանքը: Այս մասին գրում է karabakh-open.info-ն:

ԼՂՀ արտոգործնախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում օդանավակայանի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոումը որակել էր որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման բացահայտ դրսևորում և քաղաքացիական բնակչության նկատմամբ խմբային պատիժ կիրառելու քաղաքականության շարունակություն:

Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը 2012 թվականին, արտգործնախարարի գնահատմամբ, բանակցային գործընթացից ավելի արդյունավետ են եղել: Կարեն Միրզոյանն արտաքին աշխարհի հետ հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու հավանականությունը ոչ հեռու ապագայում է տեսնում: Նրա խոսքով` Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

Նույն խորհրդակցության ժամանակ նախագահ Բակո Սահակյանն, անդրադառնալով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցությանը, նշել է, որ մասնակցության վերականգնումը չի կարող իբրև ձեւական խնդիր դիտարկվել: «Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին` կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչև կոնկրետ քայլերի և պայմանվորվածությունների մշակումն ու իրագործումը»,-նշել է նա` հավելելով, որ վերադարձը բանակցային սեղանի շուրջ պիտի լինի հստակ դիրքոշմամբ. «Խոսք անգամ չի կարող լինել Արցախի անվտանգության և անկախության չնչին իսկ թուլացման մասին: Վերադարձ անցյալին թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով անհնարին է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---