Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկել «Ակոսի» խմբագիր Ռոբեր Կոպտաշի դեմ 4 ապրիլի 2013 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկել «Ակոս» թերթի խմբագիր Ռոբեր Կոպտաշի և գրող Ումիթ Քիվանչի դեմ: Հրանտ Դինքի սպանության գործով դատավաճռի հրապարակման օրը Կոպտաշն ու Քիվանչը քննադատել են դատավճիռը Haber Turk TV ալիքի հեռուստահաղորդման եթերում, հայտնում է «Ակոսը»: Կոպտաշի ու Քիվանչի հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացրել Անթալիայի բնակիչ Այդին Տաշչին «Թուրքիայի քաղաքացիներ Ռոբեր Կոպտաշն ու Ումիթ Քիվանչը (ակնհայտ է, որ հայեր են) Դինքի սպանության գործով դատավարության կապակցությամբ հայտարարել են, թե թուրքական պետությունն է մարդասպանը ու շարունակում է սպանություններ կատարել: Որպես Թուրքիայի քաղաքացի, ես չեմ ընդունում այդ ձևակերպումները և հայտնում ձեզ այդ մասին»,-ասվում է նամակում: Առաջիկա օրերին Կոպտաշն ու Քիվանչը կհարցաքննվեն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |