Դժբախտ դեպք` Շիրակի մարզում. Ականի պայթյունից երեխաներ են մահացել

Դժբախտ դեպք` Շիրակի մարզում. Ականի պայթյունից երեխաներ են մահացել

PanARMENIAN.Net - Դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այսօր` ժամը 15.42-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև մարզային ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում նե, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1997 թ. ծնված Մ. Գևորգյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---