Երևանի կոնյակի գործարանն այս տարի ակնկալում է արտադրության 28 տոկոս աճ

Երևանի կոնյակի գործարանն այս տարի ակնկալում է արտադրության 28 տոկոս աճ

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանն ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է հուլիսին, ակնկալում է արտադրության 27-28 տոկոս աճ: Այդ մասին ապրիլի 8-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ըստ նրա, արդեն 2013թ. փետրվարի տվյալներով աճը կազմել է 25 տոկոս:

Արա Գրիգորյանը հավելել է, որ 30 տոկոս աճի ապահովումը գերազանց ցուցանիշ է, սակայն հսկայական բեռ կլինի ԵԿԳ համար, քանի որ դա լրացուցիչ 1,2 մլն լիտր արտադրանք է:

Ինչ վերաբերում է սպառման ծավալներին, ապա 2012թ. ֆինանսական տարում ԵԿԳ-ն ապահովեց 25 տոկոս աճ 2011-ի համեմատ: «Եթե 2011թ. մենք իրացրել ենք 2,7 մլն լիտր, ապա 2012թ.՝ 3,5 մլն լիտր կոնյակ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---