Չերնոգորիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Չերնոգորիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Չերնոգորիայում ստեղծվել է նոր «Ժողովրդավարական նախաձեռնություններ» կազմակերպությունը, որը միավորում է երկրի ազգային համայնքները: «Ժողովրդավարական նախաձեռնություններ» կազմակերպությունը ստեղծվել է Չերնոգորիայում բնակվող ժողովրդների միջև բարեկամության զարգացման համար: Կազմակերպությունը գլխավորում է Ամրամ Պետրոսյանը: Այդ մասին հայտնում է Analitika.at.ua-ն, նորաստեղծ կազմակերպության վրա հղումով:

Ժողովրդական դիվանագիտության անբաժան մասն է հանդիսանում հոգևոր, գիտական, գործարար, մշակութային կապերի հաստատումը:

Կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Բուդվա քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---