Այլիսլիի «Քարե երազների» հայերեն թարգմանությունը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում

Այլիսլիի «Քարե երազների» հայերեն թարգմանությունը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում

PanARMENIAN.Net - «Քարե երազներ» վեպը ևս մեկ հարված կհասցնի Ադրբեջանի ժողովրդին, մեր քաղաքացիներին, ազգային ու պետական շահերին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: Անդրադառնալով այդ գրքի հայերեն թարգմանությանը՝ Հասանովն ասել է. «Այսօր և ապագայում հայկական պետությունը, նրա գաղափարախոսական կառույցները, ինչպես նաև հայկական սփյուռքը կօգտագործեն Այլիսլիի հակաադրբեջանական դիրքորոշումը մեր դեմ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան ու պատասխան տանք իրական փաստերով ու ճշմարտությամբ», հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---