Լատվիայում նշել են Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը

Լատվիայում նշել են Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը

PanARMENIAN.Net - Լատվիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը, ով զոհվել է բալթյան այս հանրապետության օդային տարածքում 1944թ դեկտեմբերի 14-ին: Հանդիսությունը կազմակերպել են՝ գրող, պատմաբան Յուրի Մելքոնովը և «Արարատ» թերթի հրատարակիչ և խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը:

Մոսկվայի Տանը տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանին նվիրված համաժողով: Երեք օր անց հայկական համայնքի ակտիվիստների և պատերազմի վետերանների մի մեծ խումբ ուղևորվեց դեպի Լիեպայա նավահանգստային քաղաքը, որտեղ թաղված են հերոսի մասունքները: Զինվորական գերեզմանոցում նրանց են միացել Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, Լիեպայայում ռուսական համայնքի ներկայացուցիչներ և քաղաքացիներ: Ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Նելսոն Ստեփանյանի գերեզմանին:

Խորհրդային տարիներին Լիեպայայում կանգնեցված է եղել հերոսի հուշարձանը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ապամոնտաժվել և տեղափոխվել է Կալինինգրադ:

100 ամյակի հանդիսությանը նվիրված տեսանյութը ցուցադրվել է Բալթյան Առաջին հեռուստաալիքով, հայտնում են Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---