Զալցբուրգում տեղի է ունեցել «Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում

Զալցբուրգում տեղի է ունեցել «Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-16-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցավ «Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում` նվիրված հայ վանականության անցյալին և ներկա մարտահրավերներին: Կոնֆերանսը կազմակերպել էին Զալցբուրգի համալսարանը, «Պրո-Օրիենտե» կազմակերպությունը և Զալցբուրգի Բենեդիկտյան միաբանությունը, հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սիմպոզիումին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից Կալվածոց տեսուչ Տ. Բագրատ վարդապետ Բերջեքյանը և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմից Տ. Դանիել վարդապետ Ֆնդիկյանը:

Հայ և ընդհանուր վանականության վերաբերյալ զեկույցներ կարդացին Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Դիտմար Վինկլերը, հայագետ Ժասմին Դում-Տրագուտը, ֆրանցիսկյան միաբանության անդամ Յոհաննես Շնայդերը, Բենեդիկտյան միաբանության անդամներ Գոտֆրիդ Գլասները և Պաուլուս Կոսին:

Կոնֆերանսին ներկա էին նաև Զալցբուրգի Արքեպիսկոպոս Ալոիզ Կոլթգասերն ու Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---