Եղեգիս համայնքի բնակիչները դեմ չեն 9-րդ ՓՀԷԿ-ի կառուցմանը

Եղեգիս համայնքի բնակիչները դեմ չեն 9-րդ ՓՀԷԿ-ի կառուցմանը

PanARMENIAN.Net - Եղեգիս գետի վրա կկառուցվի 9-րդ ՓՀԷԿ-ը: Այս մասին www.aarhus.am կայքում տեղեկացնում է Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանը:Ապրիլի 13-ին Եղեգիս համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ Եղեգիս համայնքը կողմ է արտահայտվել ՓՀԷԿ-ի կառուցմանը` նշելով, որ շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ ծառահատումներ ու պայթեցումներ չեն լինելու, իսկ գետի ջուրն այդ հատվածում չի օգտագործվում գյուղացիների կողմից:

Բնապահպանության նախարարություն փորձաքննության ներկայացված նախագծի համաձայն «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս համայնքի ստորին հատվածում, որտեղ չկան մշակելի հողամասեր և Եղեգիս գետի ջուրն այդ մասում ոռոգման նպատակով չի օգտագործվում: ՓՀԷԿ-ի կառուցման համար անցկացվելու է 1.2 և 1.4 տրամագիծ ծավալով երկու խողովակաշար, սակայն երկրորդ խողովակաշարը գործելու է միայն ջրառատ ամիսներին: Խողովակաշարերն անցնելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներով, որի համար կնքվել է սերվիտուտի պայմանագիր: Սակավաջուր ամիսներին ՀԷԿ-ը գործելու է 2.5ՄՎտ հզորությամբ, իսկ ջրառատ ամիսներին ՀԷԿ-ի հզորությունը կարող է հասնել 4-6ՄՎտ հզորության:

Եղեգիս գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման 12 լիցենզիա էր տրամադրվել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---