Հնդկաստանի դեսպան. Բժշկական համալսարանում մոտ 700 հնդիկ ուսանող ստանում է մրցունակ բժշկական կրթություն

Հնդկաստանի դեսպան. Բժշկական համալսարանում մոտ 700 հնդիկ ուսանող ստանում է մրցունակ բժշկական կրթություն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Ա. Աշոտյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-հնդկական կրթական համագործակցության ամրապնդմանը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ և հնդիկ ժողովուրդների պատմական բարեկամությանը` նշելով , որ կրթությունը երկկողմ հարաբերություններում համագործակցության ավանդական ոլորտներից է: Քննարկելով կրթական համագործակցության ծրագրերը՝ կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության ոլորտում փոխադարձ կրթաթոշակային ծրագրերը: Որպես հաջողված փորձ՝ մատնանշվել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մոտ 700 հնդիկ ուսանողներ ստանում են մրցունակ բժշկական կրթություն, իսկ մինչ այդ սովորած ուսանողները արդեն համալրել են Հնդկաստանի առողջապահության համակարգը:

Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին կարևորել է, որ Երևանի լեզվաբանական համալսարանում հնդկերենի ամբիոնի զարգացման, ինչպես նաև հնդկական մշակույթի և լեզվի նոր կենտրոնների հիմնադրման խնդիրը, նշելով, որ այս հարցի հետ կապված ակնկալում է ՀՀ ԿԳՆ աջակցությունը: Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է նպաստելու նման կենտրոնների բացմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև դիպլոմների փոխճանաչմանը, ուսանողների փոխանակման և մի շարք այլ ծրագրերի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---