Էքստեռն ավարտական քննությունները կանցկացվեն մայիսի 24-ից մինչև հունիսի 26-ը

Էքստեռն ավարտական քննությունները կանցկացվեն մայիսի 24-ից մինչև հունիսի 26-ը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ` «2013 թվականի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Հրամանի մեկ այլ կետով` քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները` «Ռուսաց Լեզու», «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ օտար լեզու` դրսեկի ընտրությամբ), «Համաշխարհային պատմություն», բնագիտական` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն» (դրսեկի ընտրությամբ) և «Ռուսաց լեզու, գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Քննական թեստերը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնը (այսուհետ` ԳԹԿ)` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

«Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Աշխարհագրություն», «Ինֆորմատիկա», «Տեխնոլոգիա», «ՆԶՊ և անվտանգ Կենսագործունեություն» առարկաների քննությունները հանձնում են բանավոր: Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի (այսուհետ` Դպրոց) համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները` «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ այլ օտար լեզու` դրսեկի ընտրությամբ), «Համաշխարհային պատմություն», բնագիտական` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» (դրսեկի ընտրությամբ), «Ռուսաց լեզու, գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Քննական թեստերը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

«Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա»,«ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկաների քննությունները հանձնում են բանավոր: Քննական հարցատոմսերը կազմում են դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից` գնահատման 10 բալային համակարգով

Դրսեկության ձևով (ավարտական` ուսումնական պլաններով նախատեսված առարկաներից) քննությունները դրսեկները հանձնում են համաձայն հավելված 2-ի:

Հարցատոմսերով կազմակերպվող բանավոր քննությունների անցկացման ժամանակ յուրաքանչյուր դրսեկ վիճակահանությամբ ստանում է առանձին առաջադրանք (հարցատոմս): Դրսեկը, բանավոր քննություններին նախապատրաստվելիս կարող է կատարել գրավոր համառոտագրում: Դրսեկության ձևով քննությունների արձանագրությունները և գրավոր աշխատանքները պահպանվում են դպրոցում, ավարտական փաստաթղթերը ստանալուց հետո` մեկ տարի:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---