Արցախում հանրապետական շաբաթօրյակ էր

Արցախում հանրապետական շաբաթօրյակ էր

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Շոշկավանքի շրջակայքում կազմակերպված ծառատունկին:

Նախագահ Սահակյանը նշել է նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը՝ հատկապես կարևորելով պատմաճարտարապետական կոթողների շրջակայքի բարեկարգումը՝ այն համարելով կարևոր թե դրանց պահպանման, թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---