Հայաստանի ընդդիմությունը չի ճանաչի հանրաքվեի արդյունքները անկախ դրական կամ բացասական ելքից

PanARMENIAN.Net - «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քարոզչությունը անցել է խախտումներով, եւ այդ պատճառով մենք չենք ճանաչի քվեարկության արդյունքները անկախ դրական կամ բացասական ելքից»,-հայտարարել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, քարոզչության ընթացքում խախտումների առկայությունը շատ լուրջ խնդիր է: Դեռեւս այն ժամանակ մենք հանրաքվեն անօրինական ճանաչեցինք»,-հայտարարել է նա եւ կոչ արել ժողովրդին չմասնակցել սահմանադրական հանրաքվեին եւ բոյկոտել այն: Ըստ Վ.Դալլաքյանի, ընդդիմությունը մտադիր է «պատասխանատվության կանչել Հայաստանի նախագահին, հանրապետության գլխավոր դատախազին եւ նրա տեղակալին լիազորությունների գերազանցման եւ ընտրական օրենսդրության խախտման համար»: Բացի այդ, Վ.Դալլաքյանը հաղորդել է 221 ընտրատեղամասից միացյալ ընդդիմության դիտորդներից ստացած տվյալները: Ըստ այդ տվյալների, 14:00-ին դրությամբ քվեարկել են 125863 ընտրողներ, որը կազմում է ընտրողների 5,6 տոկոսը: Նշենք, որ ողջ հանրապետության տարածքում հանրաքվեի ընթացքին հետեւում են 6500 ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---