Ցեղասպանության հետևանքները զգում է յուրաքանչյուր հայ և ողջ ազգն ամբողջությամբ

Ցեղասպանության հետևանքները զգում է յուրաքանչյուր հայ և ողջ ազգն ամբողջությամբ

PanARMENIAN.Net - «Ռուս-հայկական ռազմավարական ու հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը, որը գործում է Մոսկվայում, հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 98-ամյակի կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանության հետևանքները զգում է յուրաքանչյուր հայ և ողջ ազգն ամբողջությամբ: Բացի անմեղ նահատակներից ու խեղված ճակատագրերից, ցեղասպանությունը հանգեցրեց նաև կենսական տարածքի կորստի: Ժամանակակից Թուրքական Հանրապետությունը, հանդիսանալով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը: Գլխավոր խնդիրն այն է, որ պետք է հաղթանակի արդարությունը և Թուրքիան պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար ինչպես հայկական պետության, այնպես էլ ողջ հայ ժողովրդի առջև և պարտավորվի վերացնել Ցեղասպանության հետևանքներն ըստ միջազգային իրավունքի նորմերի:

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանության փաստը: Ռուս մարդուն, որը վերապրել է ֆաշիզմը, մոտ ու հասկանալի է հայ ժողովրդի ողբերգությունը: Կենտրոնի անունից մենք դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ խնդրելով սատարել հայ ժողովրդի արդարացի պահանջին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ակտիվացնել աշխատանքը Ռուսաստանում՝ ուղղված Ռուսաստանում Ցեղասպանության մասին պատմական ճշմարտության տարածմանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---