Իսրայելում հնչում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր

Իսրայելում հնչում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր

PanARMENIAN.Net - «Լիկուդ» կուսակցությունից Քնեսեթի պատգամավոր Ռեուեվեն Ռիվլինը, որը Իսրայելի խորհրդարանի նախկին խոսնկան է, կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա կոչին սատարել են նաև այլ խորհրդարանականներ: Ելույթ ունենալով Քնեսեթում Հայոց ցեղասպանության 98-ամյակի տարելիցին նվիրված նիստում՝ Ռիվլինը նշեց, որ 1915թ. Ցեղասպանության ճանաչումը Իսրայելը չպետք է կախման մեջ դնի իր հարաբերություններից Թուրքիայի հետ: «Թուրքիան եղել և մնում է Իսրայելի դաշնակիցը և Իսրայելի քաղաքականությունը այստեղ պարզ է: Սակայն դա չի կարող արդարացնել մեկ այլ ժողովրդի ողբերգության ժխտումը Քնեսեթի կողմից»,-ասել է նա:

Ռիվլինը հավելել է. «Մենք բազմիցս ենք հայտարարություններ լսում, որոնք մերժում են ողբերգությունը, որ վերապրել է մեր ժողովուրդը: Ուստի ես գտնում եմ, որ անթույլատրելի է ժխտել մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը»:

«Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնը հայտարարել է, որ հաշտեցման շուրջ Թուրքիայի ու Իսրայելի միջև սկսված բանակացությունները չեն կարող հարգելի պատճառ հանդիսանալ գրեթե 100-տարի վաղեմության Ցեղասպանության ժխտման համար:

«Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի, որ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրագործվել: Թուրքիայի հետ հաշտեցումը կարևոր գործընթաց է, բայց չպետք է ազդի պատմական իրադարձությունների ճանաչման վրա»,-ասել է Գալյոնը:

Ինչպես նշում են վերլուծաբանները, Թուրքիայի հետ հաշտեցումից բացի, ինչպես նշում են վերլուծաբանները, Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը լրջորեն կարող է բարդացնել նրա հարաբերությունները Ադրբեջանի հետ, գրում է Կուրսոր-ինֆոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---