Ալեքսանդր Ցինկեր. Այլևս երբեք

Ալեքսանդր Ցինկեր. Այլևս երբեք

PanARMENIAN.Net - Քնեսեթի պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հիմնադիր և առաջին ղեկավար Ալեքսանդր Ցինկերը պատասխանել է PanARMENIAN.Net ի Հայոց ցեղասպանության մասին հարցին: Նա ասել է հետևյալը. «Նախորդ դարը համաշխարհային պատմության մեջ մտավ որպես մարդկայնության դեմ խոշորագույն հանցագործությունների հարյուրամյակ:

Վերջերս Իսրայելում և շատ այլ երկրներում նշվեց Աղետի զոհերի հիշատակման օրը՝ ոգեկոչելով վեց միլիոն հրեաների հիշատակաը, որոնք տանջամահ արվեցին նացիստական կենտրոնացման ճամբարներում:

Ապրիլի 24-ին աշխարհի բազում երկրներում և բուն Հայաստանում նշելու են Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցը: Հայոց ցեղասպանությունը 20 դարի առաջին ցեղասպանությունն է: Տարբեր երիրներում ապրող մարդիկ կհիշեն այդ սարսափելի ոճրագործության զոհերին, երբ Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայ կոտորվեց, հարյուր հազարավորները տանջամահ արվեցին ու արտաքսվեցին:

Ամեն տարի ավելանում է Ցեղասպանությունը ճանաչած պետությունների թիվը: Սկսած 1965թ., երբ Ուրուգվայը առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, նրա օրինակին հետևեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 43 նահանգները:

Ցավոք, այդ ցուցակում բացակայում է Իսրայելը: Ես, որպես Իսրայելի քաղաքացի և Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի հիմնադիր ուղղակի համոզված եմ, որ Հոլոքոսթը վերապրած հրեական ժողովուրդն ուղղակի բարոյական իրավունք չունի անտեսելու մեկ այլ ժողովրդի նույնանման ողբերգությունը:

15 տարիների ընթացքում Ցեղասպանության ճանաչման կողմնակիցները փորձել են օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Անցյալ տարի Քնեսեթում առաջին անգամ քննարկվեց Ցեղասպանության հարցը: Հասկանալի է, որ դա ճանաչման առաջին քայլն է: Մենք հասկանում ենք դա, ողբալով Ցեղասպանության զոհերի հիշատակը, հավաստիացնում ենք, որ պայքարը կշարունակվի: Դա անհրաժեշտ է հայ և հրեա ժողովրդներին, դա անհրաժեշտ է ողջ մարդկությանը: Անհրաժեշտ է, որպեսզի Այլևս երբեք»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---