Նիսում ցուցադրվել է «Վանա ծովի արշալույսը» ֆիլմը

Նիսում ցուցադրվել է «Վանա ծովի արշալույսը» ֆիլմը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Նիս քաղաքի հայ առաքելական համայնքը ապրիլի 23-ին և 24-ին նախաձեռնել էր միջոցառումների շարք` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի։

Ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցավ «Վանա ծովի արշալույսը» ֆիլմի ցուցադրումը Նիսի հեղինակավոր Պաթե Մասենա կինոթատրոնում, որից հետո ֆրանսիացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու ֆիլմի բեմադրող ռեժիսոր Արտակ Իգիթյանին և սցենարի համահեղինակ Արեն Վաթյանին։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, երեկոն շարունակվեց Նիսի կենտրոնական հրապարակում, ուր տեղի երիտասարդները կազմակերպել էին ոգեկոչման միջոցառում. հարյուրավոր մոմերի լույսի ներքո հնչեցին նախ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը», ապա դուդուկի կատարումներ։

Ապրիլի 24-ին մատուցվեց հիշատակի պատարագ, որի առթիվ հատուկ Փարիզից Նիս էր ժամանել Ֆրանսիայի հայ եկեղեցական թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի Կաթողիկոսական պատվիրակ գերաշնորհ տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը։ Պատարագին հաջորդեց երթ դեպի Հայկական պուրակ, ուր տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մարմնավորող հուշակոթողին։

Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Վահագն Աթաբեկյանը, քաղաքային, շրջանային և տեղական իշխանության ողջ ղեկավար կազմը, Ալպ-Մարիտիմի պրեֆեկտի ներկայացուցիչը, տեղի պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հարավային մասնաճյուղի ղեկավարներ, հարյուրավոր ֆրանսահայեր։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---