Նախապատրաստվում է հայ-ֆրանսիական համատեղ վարժանք

Նախապատրաստվում է հայ-ֆրանսիական համատեղ վարժանք

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում դեսպանատան աշխատակիցներին ներկայացվել է ամռանը նախատեսվող տակտիկական թեմատիկ ուսումնավարժության ծրագիրը, որին ներգրավված կլինեն նաև Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ուսումնավարժության նպատակն է կատարելագործել դեսպանատան աշխատակիցների հմտություններն ու փոխգործակցությունը Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև` ուժեղ երկրաշարժի դեպքում։ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ընդգծել է, որ ԱԻ նախարարությունը կարևորում է ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությունը և անվտանգության ապահովումը։

Ըստ նախնական սցենարի` Կոտայքի մարզում տեղի կունենա ուժեղ երկրաշարժ, որն ավերածություններ կառաջացնի նաև Երևանում: Ֆրանսիայի դեսպանը որոշում կկայացնի Հայաստանում գտնվող ֆրանսահպատակ քաղաքացիներին ինքնաթիռով տարհանել երկրից:

Հայտնելով իր գոհունակությունը` պատվիրակության անդամ Իզաբել Գիները նշել է. «Սա հիանալի նախաձեռնություն է։ Մենք շատ տպավորված ենք: Այդ ուսումնավարժությունը իսկապես կօգնի մեզ ավելի պատրաստ լինել երկրաշարժին»:

Ազդարարման և տարհանման ուղիների մանրամասները քննարկելուց հետո կողմերը պայմանավորվել են նույն կազմով կրկին հանդիպել մայիսին` առաջարկություների և ուսումնավարժության բոլոր կետերի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար: Հանդիպման վերջում դեսպանատան աշխատակիցներն այցելեցին ԱԻՆ ՃԿԿ` ծանոթանալու կենտրոնի աշխատանքին և կառուցվածքին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---