Բակո Սահակյանը «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետ քննարկվել է համատեղ ծրագրեր

Բակո Սահակյանը «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետ քննարկվել է համատեղ ծրագրեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո ՍահակյանըՓարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Սահակյանը կարևորել է միության հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ այն նպաստում է ինչպես Արցախի մասին ստույգ և օբյեկտիվ տվյալների ներկայացմանը Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում, այնպես էլ ֆրանսահայ համայնքի և Արցախի միջև կապերի ամրապնդմանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ մի շարք պաշտոնատար անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---