Կալիֆորնիայի դատարանը մերժել է հայերի հայցը Ինջիրլիկ ռազմակայանի տարածքի դիմաց փոխհատուցման վերաբերյալ

Կալիֆորնիայի դատարանը մերժել է հայերի հայցը Ինջիրլիկ ռազմակայանի տարածքի դիմաց փոխհատուցման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի դատարանը մերժել է հայերի հայցը հոգուտ Թուրքիայի՝ Ինջիրլիկ ռազմակայանի տարածքի դիմաց փոխհատուցման վերաբերյալ, որ ներկայացրել էին մի քանի ամերիկահայեր: 2010թ. դեկտեմբերին մի խումբ ամերիկահայեր փաստաբան Վարդգես Բաղիյանի գլխավորության հայցով դիմեցին դատարան, որով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները հայտարարեցին, որ Թուրքիայի կառավարությունը յուրացրել է իրենց նախնիներին պատկանող տարածքը՝ մոտ մի քանի տասնյակ հեկտարի հասնող, և փոխհատուցում պահանջել 64 մլն դոլարի չափով: Այդ հողատարածքները Ադանա գավառի տարածքում են, այնտեղ այժմ գործում է ԱՄՆ ՌՕՈւ Ինջիրլիկ ռազմակայանը:

Եռամյա դատավարությունը ավարտվել է դատարանի որոշմամբ, որի համաձայն հարցը քաղաքական բնույթ է կրում, ոչ թե դատական, հայտնել է CNN Turk հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---