ԵԱՀԿ ՄԽ-ն միակ միջազգային ձևաչափն է, որը կարող է առաջընթաց ապահովել Ղարաբաղի հարցում

ԵԱՀԿ ՄԽ-ն միակ միջազգային ձևաչափն է, որը կարող է առաջընթաց ապահովել Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ուկրաինան որպես նախագահող երկիր 2013թ. ուշադրության կենտրոնում է պահում ղարաբաղյան հակամարտությունը, ասել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

«Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կաժարան, երբ ներկայացնում էր մեր քաղաքականությունը, նշեց, որ Ուկրաինան մեծ ուշադրություն է դարձնելու ԵԱՀԿ երկրների տարածքում առկա հակամարտություններին…Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մոտեցնենք այն պահը, երբ հակամարտությունը կհանգուցալուծվի: Մենք, որպես ԵԱՀԿ նախագահ երկիր, պետք է գտնենք այդ շփման կետերը: Սակայն պետք է նաև այն ձևաչափերը որոնել, որտեղ դրանք գործուն կլինեն»,-ասել է Միշչենկոն:

Ըստ դեսպանի, Ուկրաինան մեծ հույսեր է կապում Մինսկի խմբի հետ ղարաբաղյան կարգավորման հարցում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

«Ուկրաինան գտնում է, որ Մինսկի խմբի ներուժը դեռ սպառված չէ և հարկավոր է ակտիվացնել գործունեությունը ՄԽ շրջանակներում: ԵԱՀԿ ՄԽ-ն միակ միջազգային ձևաչափն է, որը կարող է առաջընթաց ապահովել Ղարաբաղի հարցում»,-ասել է Միշչենկոն:

Ըստ նրա, այժմ ուսումնասիրվում է, թե ինչպես կարելի է ակտիվացնել երկխոսությունը կողմերի միջև: Այժմ քննարկվում է Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը:

«Մինսկի խումբը գործուն մեխանիզմ է և պետք է օգտագործել նրա հնարավորությունները: Նման խնդիր է դնում մեր ԱԳ նախարարը, նա մշտապես շփվում է կողմերի հետ ու մեծ ուշադրություն է հատկացնում դրան»,-ասել է Միշչենկոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---