ՄԻՊ գրասենյակի օգնությամբ Մասիսի բնակիչն այլևս երեխայի հետ մուրացկանության չի դիմի![]() 3 մայիսի 2013 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Երեկ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ Մաշտոցի պողոտայի վրա մի կին փոքր երեխայի հետ նստած փող է մուրում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից և հաղորդում նաև, որ պաշտպանի՝ երեխաների հարցերով խորհրդական Աիդա Մուրադյանը անմիջապես մեկնել է նշված վայր՝ մանրամասները ճշտելու նպատակով: Բացի այդ Ա.Մուրադյանը ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնին և ոստիկանությանը ևս տեղեկացրել է ահազանգի մասին: Ինչպես պարզվել է, մայրը, ելնելով ծանր սոցիալական վիճակից, երեխայի հետ միասին Մասիս քաղաքից եկել էր Երևան մուրացկանության միջոցով գումար վաստակելու նպատակով: Առաջին անգամն էր, որ կինը դիմում էր նման միջոցի, քանի որ արդեն չէր կարողանում հոգալ իր և երեխայի սննդի խնդիրը: Նախկինում դատված ամուսինը ոչնչով չի օգնում նրան և չի կարողանում պահել ընտանիքը: Մայրն ու երեխան փողոցից տեղափոխվել են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն և ստանալով որոշակի օգնության փաթեթ՝ ուղևորվել տուն: Ոստիկանության աշխատակիցների խոսքերով կնոջ վրա առկա են եղել նաև բռնության հետքեր, որոնց կապակցությամբ կինն, այնուամենայնիվ, հրաժարվել է բողոք ներկայացնել: Պաշտպանի խորհրդականը պարբերաբար կապ է պաշտպանում թե կնոջ հետ, թե Ոստիկանության և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի աշխատակիցների հետ: Միաժամանակ իրավիճակը հսկողության տակ պահելու և երեխային կրկին մուրացիկության մեջ ներգրավելը կանխելու նպատակով, Պաշտպանը գրություններ է պատրաստվում ուղարկել Մասիսի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժին և ոստիկանություն: ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |