Լրագրողներին շնորհավորել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը![]() 3 մայիսի 2013 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով լրագրողներին շնորհավորել է նաև Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Օրը բազմաթիվ միջազգային տոների մեջ թերևս ամենաճշգրիտ բովանդակային ձևակերպումն ունի, որովհետև մամուլն առանց ազատության գոյություն ունենալ չի կարող, ինչպես որ անհնար է պատկերացնել ազատությունն առանց մամուլի։ Շնորհավորելով մեր գործընկերներին Մամուլի ազատության օրվա առթիվ`մաղթում ենք աշխատանքային հաջողություններ, իրական պրոֆեսիոնալիզմի արդյունավետ դրսևորում, անձնական երջանկություն։ Եվ հատկապես` Հույս, Հավատ ու Սեր, որովհետև մենք աշխատում ենք «Հանուն մարդու և հասարակության» դաշտում, որտեղ հիմնարար արժեքներ են հույսը, հավատը, մանավանդ՝ սերը։ Համոզված ենք, որ ոստիկանության բաց, թափանցիկ, հրապարակային գործելակերպը և մեր ամրացող համագործակցությունը շարունակելու է շաղախվել համախոհությամբ, միակամությամբ ու սիրով, որովհետև հակառակը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Սա մեր և, կարծում ենք, բոլորիս հավատամքն է, որ միասին ենք դարձնելու Գործ», -նշել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |