Է. Շարմազանով. Հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վստահում է գործին

Է. Շարմազանով. Հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վստահում է  գործին

PanARMENIAN.Net - Հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վստահում է գործին, տեսնում է իրականացված աշխատանքը, և մենք ստացանք շատ լուրջ վստահության քվե: Նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով երեկ Երևանում կայացած ավագանու ընտրություններին:

«235 հազար քվեն պարտավորեցնող է, մեր թիմը ամեն ինչ անելու է, ավելի լավ է աշխատելու ավելի լավ Երևան ունենալու համար»,-ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով ընտրախախտումների մասին ահազանգերին՝ մասնավորապես, ՀԱԿ շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, Շարմազանովն ասաց, որ չի ցանկանում ժամանակ ծախսել այդ քաղաքական ուժի վրա:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---