Մայիսի 9-ի կապակցությամբ ՌՀՄ-ն մի շարք միջոցառումներ կանցկացնի Մոսկվայում

Մայիսի 9-ի կապակցությամբ ՌՀՄ-ն մի շարք միջոցառումներ կանցկացնի Մոսկվայում

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունն ու Հայերի համաշխարհային կոնգրեսը Արա Աբրահամյանի գլխավորությամբ ծաղկեպսակներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին Կրեմլի մոտ: Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն վետերաններ, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ, ՀԱԵ սպսավորներ, ՌՀՄ ղեկավարությունը, զինծառայողներ, հանրության ներկայացուցիչներ:

Նաև այդ օրը ավանդական ճաշկերույթ կկազմակերպվի դրամական նվերների մատուցմամբ: Հայրենականի վետերաններին, որոնք չեն կարողանա մասնակցել հանդիսություններին, կայցելեն ու կշնորհավորեն ՌՀՄ երիտասարդության ներկայացուցիչները: ՌՀՄ-ն արդեն 13 տարի շարունակ նման միջոցառումներ է կազմակերպում:

«Չնայած նրան, որ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունից՝ Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնյակ տարի էր անցել, տարբեր երկիներից նացիզմի դեմ պայքարի ելան շուրջ 600 հազար հայեր, որոնցից 300 հազարը զոհվեց հերոսական մահով, 103-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման:

Մեզ հայերիս համար մայիսի 9-ը նշանավորվեց ևս մի շատ կարևոր իրադարձությամբ: Այդ օրը 1992թ. ազատգրվեց Շուշի քաղաքը: Այս օրը նշվում է նաև որպես ԼՂՀ ՊԲ կազմավորման օր»,-ասաց ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---