Մոսկվայի հայ երիտասարդները շնորհավորել են վետերաններին Հաղթանակի օրվա կապակցությամբ

Մոսկվայի հայ երիտասարդները շնորհավորել են վետերաններին Հաղթանակի օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան մայիսի 9-ին հավաքվել էր Հաղթանակի զբոսայգում, շնորհավորելու համար Մեծ Հայրենականի վետերաններին Հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ: Հայաստանում այդ օրը նշում են նաև որպես Շուշիի ազատագրման ու ԼՂՀ ՊԲ կազմավորման օր:

Սկզբում մի փոքր զրույց տեղի ունեցավ հայերի մասնակցության մասին Մեծ Հայրենական պատերազմին: Որից հետո, հայրենասիրական երգեր կատարելով, երիտասարդները մոտենում էին պատերազմի հերոսներին, շնորհակալություն հայտնելու համար նրանց խաղաղ երկնքի համար: Յուրաքանչյուրին հանձնվել են ծաղիկներ, բացիկներ ու նամակներ, որոնց հեղինակները դպրոցականներ են Մոսկվայի Մանկական շարժումից, ասվում է Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---