Ֆրեդ Նիլ. Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման մասին օրենքը Թուրքիայի դեմ չէ

Ֆրեդ Նիլ. Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման մասին օրենքը Թուրքիայի դեմ չէ

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի պատգամավոր, Ավստրալական քրիստոնեական կուսակցության նախագահ Ֆրեդ Նիլը, որը Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քրիստոնյա ժողովրդների ցեղասպանությունը, ներառյալ Հայոց ցեղասպանությունը, ճանաչող օրինագծի հեղինակ Ֆրեդ Նիլը պատասխանել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի նամակին:

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նամակ է հղել խորհրդարանին, որտեղ մեղադրել է օրենսդիրներին «չհիմնավորված պահանջների» համար:

Նիլի պատասխանում ասվում է.

«Հարգարժան սըր, դուք գտնում եք, որ ես անցել եմ թույլատրելիի սահմանները և սկսել եմ Անատոլիայի քրիստոնյա ժողովրդների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ճանաչման համար շարժումը 1997թ.: Իմ առաջարկը քննարկվել է և ընդունվել է միաձայն մեր խորհրդարանի կողմից: Ես նպատակ չեմ հետապնդել հարձակվել ժամանակակից Թուրքիայի դեմ կամ հեղինակազրկել նրան, որի ստեղծողն է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, որին ես շատ եմ հարգում: Այդ ցեղասպանությունները իրագործել են Օսմանյան Թուրքիայի առաջնորդները: Ժամանակակից Թուրքիայի հետ Ավստրալիան հիանալի հարաբերություններ ունի, չնայած Հալիպոլիի պատերազմին: Իմ օրինագիծը հիմնված է Ցեղասպանության հետազոտությունների միջազգային ասոցիացիայի, Ավստրալիայի Հոլոքոսթի և ցեղասպանության ինստիտուտի, այլ ազգային ու միջազգային գիտական խմբերի ու գիտնականների հետազոտությունների վրա: Նրանք բոլոր միակարծիք են, որ ասորիները, հայերն ու հույները դարձել են ցեղասպանության զոհ 1910-1920թթ.:

Իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը 2009թ. իր «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» հետազոտության մեջ բերում է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որն ասել է, որ «չկա ոչ մի խելամիտ կասկած, որ այդ ոճրագործությունը ծրագրվել ու իրագործվել է քաղաքական նպատակներով»: Ցեղասպանության իրողությունը փաստագրել են ավստրալական ԶԼՄ-ները 1914թ. ի վեր, ողջ պատերազմի ընթացքում և մինչև 1920-ականները: Ես նաև հորդորում եմ ձեզ դիմել Թասմանիայի համալսարանից Ջոն Ուիլյամսի վերջին հետազոտությանը, որը հրապարակվել է 2013թ. ապրիլին:

Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսի ողջ խորհրդարանի համար Օսմանյան Թուրքիայի բնիկ ասորի, հայ և հույն ժողովրդների ցեղասպանության ճանաչումը լոկ պատմական հարց չէ: Որպես հետևանք ցեղասպանությունները շարունակվում են մինչ օրս, դա միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների հարց է և ես շարունակելու եմ ելույթներս այդ հարցի շուրջ յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում: Թող արդարություն լինի, թող հոգիները մխիթարվեն, կոտրված սրտերը միանան: Երկրները պետք է հաշտվեն ու արժանին մատուցեն բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին մարդկության պատմության ամենամռայլ շրջաններից մեկի ժամանակ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---