Արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է. Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

Արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է. Այսօր Ընտանիքի միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այս օրը նշվում է 1993 թվականից՝ ՄԱԿ-նախաձեռնությամբ: Ընտանիքի օրը նշելու ՄԱԿ-ի որոշումը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն բոլոր խնդիրներին, որոնց բախվում են ընտանիքներն այսօր տարբեր երկրներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ երբ խախտվում են մի ընտանիքի իրավունքները, խախտվում են բոլորի իրավունքները:

Լինելով հասարակուության գլխավոր ինստիտուտներից մեկը և մարդու սոցիալականացման առաջնային վայրը, ընտանիքը արձագանքում է արտաքին աշխարհի և ժամանակի փոփոխություններին՝ պատասխանելով հասարակական պահանջմունքներին իրեն հատուկ ձևով:

Ընտանիքը եղել և մնում է մարդկային հարստությունների՝ ազգային ավանդույթների, մշակույթի հիմնական պահպանող գործոններից մեկը: Ընտանիքի շնորհիվ է ամրանում պետությունը: Ընտանիքից է սկսվում կյանքը և այստեղ է մարդը ձևավավորվում որպես քաղաքացի: Արժանապատիվ ընտանիքը պետության հիմքն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---