Վարչապետն ու Էներգետիկայի նախարարն ընդգծում են. ՀՀ-ն չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից

Վարչապետն ու Էներգետիկայի նախարարն ընդգծում են. ՀՀ-ն չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից

PanARMENIAN.Net - Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցման գաղափարից: Այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցին, թե ինչո՞ւ է կառավարության գործունեության ծրագրից դուրս մնացել ատոմակայանի կառուցման մասին դրույթը:

Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ատոմակայանի կառուցումից չեն հրաժարվել, պարզապես գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է: «Նոր ատոմակայանը պետք է կառուցվի այն ժամանակ, երբ վերջնականապես շահագործումից կհանվի գործող ատոմակայանը: Երբ պարզ կլինի, թե որքան է հնարավոր երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը, կկողմնորոշվենք, թե երբ կառուցենք նորը:

Նիստի ընդմիջմանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ևս լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը չի հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից, իսկ այժմ բանակցություններ են գնում գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու շուրջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---