Կիպրահայերը ուխտագնացություն են կատարել դեպի Մարգարավանք

Կիպրահայերը ուխտագնացություն են կատարել դեպի Մարգարավանք

PanARMENIAN.Net - Կիրակի օրը՝ մայիսի 19-ին շուրջ 150 ուխտավոր հայեր ուխտագնացություն են կատարել դեպի Մարգարավանք, որը գտնվում է Կիպրոսի թուրքական մասում: Ուխտագնացությունը կազմակերպել էին հայ համայքնի առաջնորդ Վարդգես Մահտեսյանն ու ՀԱԵ Կիպրոսի թեմը, գրում է Famagusta Gazette-ը:

Վանքը հիմնել են ղպտիները մ.թ. 1000 թ. և նվիրված է այն Մակարիոս Ալեքսանդրացուն, իսկ 1425թ. այն վերածվել է հայկական եկեղեցու:

Վանքը գտնվում է սարի վրա և լավ եղանակին տեսանելի են Տավրոսի լեռները Կիլիկիայում: Առաջին համաշխարհայինի տարիներին վանքում ապրում էին որբ երեխաները, որոնք մազապուրծ էին եղել Ցեղասպանությունից: Այնտեղ կան անգին հայկական ձեռագրեր, որից ամենահինը թվագրվում է 1202թ.: 1947թ. նրանց մի մասը փոխանցվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը և այդպիսով փրկվեց ոչնչացումից:

Մարգարավանքը 1974թ. հայտնվեց թուրքական զորքերի զավթած տարածքում և դանդաղ փլուզվում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---