«Ռոսպոտրեբնադզորը» թույլ է տվել 5 հայկական ընկերությունների ձկնամթերք արտահանել Ռուսաստան![]() 23 մայիսի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել այն ընկերություններում, որոնք ցանկություն են հայտնել ձկնամթերք արտահանել Ռուսաստան: Ինչպես ասել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ստուգումներից հետո, «Ռոսպոտրեբնադզոր» են ուղարկվել եզրակացությունները, որոնց հիման վրա 19 ձկնաբուծական ընկերություններից 5-ը գրանցվել են և թույլտվություն են ստացել արտահանելու իրենց արտադրանքը ռուսական շուկա: «Ես երեկ նամակ եմ ստացել մեր ռուս գործընկերներից, որտեղ ասվում է, որ մյուս ընկերությունների գրանցման հարցը կդիտարկվի ընդունված ժամկետներում»,-ասել է նա՝ ներկայացնելով Հայաստանի Վերահսկիչ պալատի եզրակացությունը ռուսական գործընկերների հետ աշխատանքի վերաբերյալ: Բացի այդ, լուծվել է նաև հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցեը, որտեղ Հայաստանը Ռուսաստանի համար հանդես է գալիս որպես երրորդ երկիր: Անուշադրության չի մատնվել նաև ապրանքների սահմանային հսկողության հարցը, որոնք Հայաստանից արտահանվում են Ռուսաստան, և դրանց լաբորատոր փորաձքննության հարցը: Բախչագուլյանը հայտնել է, որ Հայաստանում արդեն ներդրվել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգ, որից ելնելով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու 2 օրենքներում, որոնք շուտով կներկայացվեն կառավարության քննարկմանը: ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել 2012 Հայաստանի տարբեր պետական մարմիններում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |