ԼՂՀ-ում քննարկել են Արցախում կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր

ԼՂՀ-ում քննարկել են Արցախում կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի, մասնավորապես, կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել երիտասարդության շրջանում՝ հնարավորություններ ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան մասնագիտական որակավորում ստանալ Հայաստանում և այլ երկրներում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---