Ստեփանակերտում բացվել է «Հողի հիշողությունը. Արցախ» հնագիտական ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվել է «Հողի հիշողությունը. Արցախ» հնագիտական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքաում մասնակցել է «Հողի հիշողությունը. Արցախ» հնագիտական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախում հնագիտական պեղումների պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացումը` հավելելով, որ անհրաժեշտ է այդ գործընթացում ներգրավել նաև արտասահմանյան մասնագետների և դրանց արդյուքները մատչելի դարձնել հանրության լայն շրջանակների համար: Երկրի ղեկավարի խոսքով` մեր հանրապետությունում նման աշխատանքների իրականացումը կարևոր է գիտական, մշակութային և քաղաքական տեսանկյուններից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---